BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Չէինք կարծում, որ մեր պատմությունն այդքան հետաքրքիր կլինի ու կսիրվի»

«Չէինք կարծում, որ մեր պատմությունն այդքան հետաքրքիր կլինի ու կսիրվի»
01.02.2019 | 05:38

Առաջինը, որ աչքովդ է ընկնում Համազգային պետական թատրոնի ճեմասրահը մտնելիս, Սոս Սարգսյանի վերատեղադրված նկարն է: Թատրոնը նոր ղեկավարներ ունի, նոր հարդարանք, նոր ներկայացում: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ ճեմասրահն ամբողջությամբ վերանորոգվել է, ընթացքի մեջ է տանիքի նորոգումը. «Տանիքից ջուրը կաթում է դիմահարդարման սենյակների վրա, դահլիճում էլ կան կաթոցներ: Վերանորոգվելու են դիմահարդարման սենյակները: Կուլիսների հետնավարագույրները կախել ենք, դահլիճի հատակագորգը փոխել: Պետք է կախվեն նաև ճեմասրահի լույսերն ու վարագույրները»:


Մինչ Վիգեն Չալդրանյանի այս թատրոնում պաշտոնավարելը` ճեմասրահում կախված էին համազգայինի դերասանների նկարները: Տեղահանված նկարները նորից կգտնեն իրենց տեղը, պարզապես դրանք փոխարինվելու են նորերով:
Արման Նավասարդյանը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել դեկտեմբերի 19-ին: Եթե ոչ աշխատանքային օրերը հանենք, կարելի է ասել, որ մեկ ամսում կարգի են բերել թատրոնը, և ունեցել են առաջնախաղ` արդեն իսկ հանդիսատեսի համակրանքը շահած` դերակատարների (Արման Նավասարդյան, Նարինե Գրիգորյան, Վարշամ Գևորգյան) հուշերի հիման վրա բեմադրված «Հաղթանակի Գենեզիս» վավերագրական ներկայացումը։


«ՈՒ դեռ այնքան գործ ունենք անելու: Թատրոնում պետք է անդադար նոր բաներ անել, չի կարելի տեղում դոփել,- նշեց մեր զրուցակիցը, անդրադառնալով նաև այն հարցին, թե ինչ արձագանք էր ակնակալում հանդիսատեսից։- Երբ նոր բան ես անում, միշտ էլ կասկածում ես, չգիտես` ինչպես կընդունվի: Բայց ընդունվեց շատ լավ, ճիշտն ասած` մենք չէինք կարծում, որ մեր պատմությունն այդքան հետաքրքիր կլիներ ու կսիրվեր»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Հ.Գ. Ներկայացման մասին մեր անդրադարձը` «Իրատեսի» առաջիկա համարում:

Դիտվել է՝ 3344

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ